ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։
🔹Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը
❗Ալեն Սիմոնյանը նոր պաշտոն ստացավ ⚡Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար: 🔎Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կազատվի պաշտոնից:
🔹Փաշինյանը՝ ադրբեջանցի մասնագետների այցի և Մեծամորի ԱԷԿ-ի մասին 🇦🇲🇦🇿 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի մասնագետների՝ Հայաստան այցերին, Մեծամորի ատոմակայանի փակման հարցին և էներգետիկ առևտրին։ Նրա խոսքով՝ կողմերի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։ 2025-ի սեպտեմբերին և 2026-ի հունվարին ադրբեջանցի մասնագետների այցեր են եղել Հայաստան։ ⚛️Մեծամորի ԱԷԿ-ի փակման թեման, ըստ Փաշինյանի, նորություն չէ և ամրագրված է նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով։
Մեր ռազմավարությունը էներգետիկ 100 տոկոսանոց անկախացումն է։
⚡️ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է աճել՝ հաշվի առնելով մեծ տեմպերով կառուցվող արհեստական բանականության գործարանները։
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից: