📌 Այսօր խորհրդարանում հնչող ելույթները պարբերաբար ընդհատվում էին սեղանին հարվածներով ու ծափերով։
🔹 Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորները Ամենայն Հայոց կաթողիկոսին կոչում էին աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան, ընդդիմադիր խմբակցության պատգամավորները՝ որպես բոյկոտ, սեղաններին էին հարվածում, իշխանական խմբակցության պատգամավորները՝ ի աջակցություն, ծափահարում։
🔸 Երբ ընդդիմությունն էր ամբիոնից Գարեգին Երկրորդին հիշատակում, իշխանականներն էին սեղաններին հարվածում։
🔻 Դահլիճի հակադիր թևերում նստող պատգամավորները, զուգահեռաբար կրկնելով «ծափ-հարված օպերացիան», միմյանց մեղադրում էին «մանկապարտեզային», «պրիմիտիվ, պարզունակ» այդ գործողության համար։ |azatutyun.am|