Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
«Խնդրում եմ ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ծառայության մեջ։ Խնդրում եմ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները Իլհամ Ալիևին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին»։