⚖️ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
🔸 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն պարբերաբար ձեռքերով հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:
🔹 Մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Ռ.Ե.-ն հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է:
📌 Ռ.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա կալանավորվել է:
[Քննչական կոմիտե]
👨⚖️ 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 🏥 Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր…