«Առանց Ռուսաստանի TRIPP-ը չի աշխատի։ ԵԱՏՄ-ի անտեսումը կփլուզի Հայաստանի տնտեսությունը․ Հայաստանը գտնվում է Եվրասիական մաքսային տարածքում՝ ԵԱՏՄ-ում։ Իսկ եթե հատուկ ռեժիմ է գործելու TRIPP ճանապարհին, ստացվում է, որ ԵԱՏՄ-ի օրենքներն ու կանոնները պետք է անտեսվեն, որպեսզի ինչ-որ բեռներ մտնեն ԵԱՏՄ տարածք և դուրս գան դրանից։ Բայց դա արդեն հակասում է ԵԱՏՄ կանոններին»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն է։ Ըստ նրա՝ թեպետ հռչակագրային մակարդակում TRIPP-ը ո՛չ հակառուսական, ո՛չ էլ հակաիրանական փաստաթուղթ Է, այդուհանդերձ իր կառուցվածքով այն կարճաժամկետ հեռանկարում հարվածում է Ռուսաստանի և Իրանի կենսական շահերին, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ Չինաստանի և Հնդկաստանի շահերին։
«Այն պարագայում, երբ Ռուսաստանի շահերը անտեսվում են, Հայաստանը կա՛մ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, կա՛մ դուրս հանվի։ Երկու դեպքում էլ այլևս ոչ մի TRIPP Հայաստանին չի փրկի․ հաշված շաբաթներում մեր տնտեսությունը կփլուզվի»։
Սուրենյանցն ընդգծում է նաև՝ Ռուսաստանի անվտանգային վակուումը տարածաշրջանում ուղղակիորեն սպառնում է հայկական պետականությանը։
🎦զրույցն ամբողջությամբ