Բաքվի «դատավարության» համատեքստում միջազգային հանրության մոտ իրողությունները դասավորվում են Բաքվի ներկայացրածով. ՀՀ-ն չի դիմադրում, և սա ծանր հետևանքներ է ունենալու երկրի համար. Տիգրան Աբրահամյան
■ Իշխանությունների կողմից փորձ է արվում ամբողջապես պարտությունը հասցեագրել բանակին: Մյուս կողմից՝ իշխանությունները փորձում են պատերազմի թեմայի շուրջ աղմուկն իջեցնել, որպեսզի ըստ իրավիճակի, որն այս դեպքում նախընտրական ժամանակահատվածն է, և չի բացառվում, որ լինեն «աղմկահարույց» հաղորդագրություններ, միգուցե որոշ գործերով և թեմաներով նաև վճիռներ:
■ Մեծ առումով, ՀՀ որևէ իշխանություն չի թաքցրել, որ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական, սոցիալական առումով աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Եվ այն, որ հայտարարվում էր՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, այդ «անվտանգության երաշխավոր» ասվածի տակ պետք է հասկանալ բոլոր կարգի աջակցությունները, որոնք 3 տասնամյակի ընթացքում եղել են: Այս տեսանկյունից Բաքվի «դատավարությունը», որն ընթանում է, բնականաբար, դրա ուղղություններից մեկը դա է՝ ցույց տալու ՀՀ մշտական ներկայացվածությունն Արցախում կամ որոշումների կայացման հարցում: Այսինքն, միջազգային ընկալելիության առումով ՀՀ բոլոր իշխանությունները ձևակերպած են եղել Հայաստանի՝ Արցախին սատարելու ուղղությունները, և չեմ կարծում, թե այստեղ առանձնապես ինչ-որ մեծ խնդիր կա: Այլ բան է, որ այդ կեղծ դատավարությունների միջոցով Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա «ագրեսորի», «զավթիչի», «ցեղասպան պետության» պիտակավորում «կարել», և օգտագործում է նաև այն հանգամանքը, որը դուք ձեր հարցադրման մեջ նշում եք: Իսկ հաջողություն ունենալու է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դրան որևէ ձևով չի արձագանքում: Համենայնդեպս, տեղեկատվական-քաղաքական մասով միջազգային հանրության մոտ իրողությունների վերաբերյալ «փաստերը» դասավորվում են այնպես, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում: Որովհետև նա ստեղծում է կեղծ պրոդուկտ, դրանք հասցնում տարբեր ատյաններ, և ՀՀ իշխանությունը որևէ ձևով դրանց չի դիմադրում, չի հակադարձում, չի ներկայացնում ճշմարտությունը, և, բնականաբար, այդ ամենը ծանր հետևանքներ է թողնելու Հայաստանի վրա:
■ Իհարկե, առանձին զինվորականներից կա կոնկրետ հանրային ակնկալիք, մասնավորապես, ճշմարտությունը փոխանցելու առումով, մեր սպաների և հայրենիքի համար նահատակվածների արժանիքների մասին հրապարակային գնահատական հնչեցնելու և դրանք պաշտպանելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող իշխանությունը նսեմացնում է ոչ միայն բանակի դերը, այլ նույնիսկ այն մարդկանց, ովքեր նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության: Եվ, կրկնում եմ, տարբեր առումներով հանրությունը սպասելիքներ ունի զինվորականներից և նրանց խոսքից: Մյուս կողմից էլ՝ կա որոշակի ծայրահեղացվածություն այն ակնկալիքների մասով, թե զինվորականներն ինչ պետք է անեին այն ժամանակ կամ հիմա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Պատերազմից 5 տարի անց ինչ կարող ենք արձանագրել և ինչ էր պետք արձանագրել՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ: