⚖️ Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասով որևէ վարույթ չկա Հակակոռուպցիոն կոմիտեիում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
📌 Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը երեկ հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների վերաբերյալ Վարչական դատարան դիմում է ներկայացրել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջել է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։
⚖️ Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դատարան և ևս մեկ հաղորդում` Քաղաքացու օրվա վերաբերյալ, ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 📣 Վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը»…