Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, իբր, խաղաղության պատրանքի տարածման համար շատ կարևոր հանգամանք է, այսպես կոչված, «կարճ հիշողությունը»։
Երբ մոտ երեք շաբաթ առաջ այդ վարչախմբի պարագլուխը բարբաջում էր ցարական Ռուսաստանի քարտեզներից և Սևանա լճի անվանումից, վաղուց արդեն մոռացվել էր, որ 2019թ. նույն նոյեմբեր ամսին նույն այդ անձը գրեթե նույն ձևակերպումներով հիշատակում էր նույն այդ քարտեզները, բայց Արցախի տեղանուններին անդրադառնալիս, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։
Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում։
«Ցարական ժամանակի քարտեզ», «20-րդ դարասկիզբ», «ինչ-որ տեղանուն»՝ թվում է, թե անիմաստ մանրուքներ են «խաղաղությունը հաստատված է» բարձրագոչ հայտարարության խորապատկերին, մինչդեռ Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնամական քաղաքականության շրջանակներում հենց այդ «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պատերազմի։
#թշնամու_իրական_վիճակը🆔 @vardan_voskanyan