💥 Արժե թերեւս Վենեսուելայի մասին մի փոքր խոսել Սիրիայի հիշատակումով:
2024 թվականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Սիրիայում տեղի ունեցավ բլից-կրիգ իշխանափոխություն, երբ զինված խմբավորումները մի քանի օրում հասան Հալեպ, Դամասկոս, ստիպելով Ասադին հեռանալ եւ հաստատելով Սիրիայում նոր իշխանություն: Այս խմբավորումները գործում էին Թուրքիայի աջակցությամբ:
Ինչպիսի՞ն էին գնահատականները Հայաստանում: Ամփոփ հետեւյալը՝ Ռուսաստանին դուրս մղեցին Սիրիայից եւ Սիրիան անցավ թուրքական ենթակայության ներքո:
Այդ օրերին բազմիցս մատնանշեցի մի հանգամանք, որ Սիրիայում իրադարձությունները բլից-կրիգի տրամաբանությամբ զարգացան Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից անմիջապես հետո: Եվ Սիրիայում իրադարձությունների կամ իշխանափոխության ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ նրանց երկրորդ հեռախոսազրույցը:
Ինչի՞ մասին էին այդ զրույցները, չգիտեմ, բայց դրանք մատնացույց անելով խորհուրդ էի տալիս չշտապել բլից-կրիգի վերաբերյալ եզրակացություններ անելու հարցում:
Ի՞նչ է այսօր իրավիճակը Սիրիայում: Սիրիան այսօր ըստ էության ավելի բարդ վիճակում է, իսկ այդ իրադարձություններից մեկ տարի անց Սիրիայի կառավարությունը սկսեց ինտենսիվ շփումներ Մոսկվայի հետ:
Ես բոլորովին հակված չեմ նույնականացնել Սիրիան ու Վենեսուելան, բայց սիրիական օրինակը կարծում եմ նվազագույնը հիմք է, որպեսզի այդօրինակ մասշտաբային հարցերում բլից-կրիգների առնչությամբ չլինեն շտապողական եզրահանգումներ:
Միաժամանակ, հենց նաեւ այդ նկատառումից ելնելով եմ մատնացույց անում, թե ինչ աշխարհաքաղաքական միջավայրում ծավալվեց վենեսուելական բլից-կրիգը: