⚖️ 44-օրյա պատերազմից 5 տարի անց արդեն 3-րդ անգամ դատարանում այսօր սկզբից սկսվեց Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով ապացույցների հետազոտումը։
🗣 Դեպքին ականատես ծնողը պատմեց՝ ինչպես է զոհվել ԻՍՎ անձնակազմը։ Նա նաեւ դատարանին հայտնեց, որ դեպքից հետո զինծառայողների մահվան օրերը տարբեր են գրել․ իրենց կարծիքով՝ կատարվածը քողարկելու նպատակով․ «Իմ որդունը ամսի 9 է գրած, Հակոբի տղայինը՝ 14, մեկ ուրիշինը՝ 18, բայց էդ բոլոր տղաները զոհվել են ամսի 9-ին՝ իմ աչքի առաջ։ Դրանից բացի, դա էլ ասեմ, թող դատարանն իմանա, Գլխավոր շտաբից մեր տուն մարդ է եկել, պետի անունից խնդրել՝ բանակի պատիվն է, մի բողոքեք»։
📎 Կարդալ ավելին
«ԱԹՍ-ն ե՛ւ լսելի էր, ե՛ւ տեսանելի»․ ականատես ծնողը պատմեց՝ ինչպես է զոհվել ԻՍՎ անձնակազմը — Infocom
44-օրյա պատերազմից 5 տարի անց արդեն 3-րդ անգամ դատարանում սկզբից է սկսվում Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով ապացույցների հետազոտումը։ Գործը քննող նոր դատավոր Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր…