«Թուրքիային ավելի շատ է պետք Հայաստանի տարածքով ճանապարհը։ Այն, ինչ թուրքերին է պետք, մեզ փորձում են վաճառել որպես մեր տնտեսության զարգացումն ապահովող խարիսխ։ Հիմա ստացվել է այնպես, որ թուրքերին, մեղմ ասած, ավելի շատ է պետք սահմանը բացել Հայաստանի տարածքով՝ արդեն անվերահսկելի ձևով, որովհետև չկա Արցախ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։
«Նիկոլ Փաշինյանը այն, ինչը թուրքերին պետք է, ներկայացնում է որպես «դա մեզ է պետք», բայց տնտեսական հաշվարկները՝ ինչու է մեզ դա պետք ու ինչ եկամուտ ենք ստանալու, չի ներկայացնում։ Բոլորը հասկանում են, որ այն կոնֆիգուրացիայով, որով պատրաստվում են «բացել տարածաշրջանային կոմունիկացիաները», Հայաստանը եկամուտ չի ունենալու։ Այն, ինչ թուրքերին է պետք, մեզ փորձում են վաճառել որպես մեր տնտեսության զարգացումն ապահովող խարիսխ՝ առանց որի, ասում են՝ մենք չենք կարող զարգանալ»։
🎦զրույցն ամբողջությամբ