Վարդան Ղուկասյանը ցանկացել է տեղափոխվել սրբազանների խուց` թույլ չեն տվել MakaryanNews-ի տեղեկություններով` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ժողովրդին առավել հայտնի ԱԱԾ պադվալում իր կալանքը կրող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն օրերս ցանկություն է հայտնել իր խցից տեղափոխվել Բագրատ և Միքայել սրբազանների խուց, որտեղ մեկ ազատ մահճակալ է եղել:
ՔԿՀ ղեկավարությունը, սակայն, մերժել է Ղուկասյանի ցանկությունը, բայց որպեսզի այդ մերժման համար «լեգիտիմ» հիմք ունենան, նրանք գնացել այդ երրորդ ազատ մահճակալը հանել են խցից, որ պատճառաբանեն, թե ազատ տեղ չկա:
Օրեր անց, սակայն, երբ Արշակ սրբազանին ևս կալանավորել են ու տարել ԱԱԾ մեկուսարան, երրորդ մահճակալը նորից վերադարձրել են «սրբազան խուց», որ Արշակ սրբազանին ևս տեղավորեն Բագրատ և Միքայել սրբազանների խցում ու երեքին միասին գաղտնալսեն:
Ընդ որում, ինձ ասացին` Արշակ սրբազանի կալանքի նիստը սկսելուց մեկ ժամ առաջ են այդ մահճակալը նորից տարել սրբազաների խուց, այսինքն` իրենք նախապես տեղյակ են եղել, որ իրենց սրտի դատավոր Մասիս Մելքոնյանն անվրեպ «կիրացնի» կալանքի որոշումը: