❗️Կալանավորվել է Մեղրու մաքսակետի ղեկավարը
MakaryanNews-ը տեղեկացավ, որ տոներից առաջ` դեկտեմբերի 29-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել և կալանավորել է Մեղրու մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը: Նա կալանավորվել է դեկտեմբերի 10-ին Մեղրու մաքսակետով Դուբայից Հայաստան ներմուծված էլեկտրատեխնիկայի գործով:
MakaryanNews-ը տեղեկացրել էր, որ մի բեռնատար էլեկտրատեխնիկայից մինչև Երևանի «Մետեքսիմ» տերմինալ հասնելը մոտ կես տոննա վրայից անհետացել է, ավելի ստույգ` ճանապարհի կեսից այդ կես տոննան հանել են, որ չմաքսազերծեն: Այդ ամենը կատարվել է հենց Հովհաննես Ամիրխանյանի իմացությամբ, և, մեր տեղեկություններով, երբ տեսուչներին կանչել են հարցաքննության, նրանք են հայտնել, որ այդ ամենը և այլ մախինացիաներ հենց Ամիրխանյանի հրահանգով են կատարել: Արդյունքում Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է և հիմա գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Ի դեպ, Հ. Ամիրխանյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հովանավորյալներից է, նրա զարմիկի` ՊԵԿ նախագահի անվտանգության պետ Սարգիս Բաբայանի Բաբայանի ընկերն է, և, ասում են, Հակոբյանն ինքը ևս էլեկտրատեխնիկայի բիզնեսում հետաքրքրքություններ ունի:
Մեզ ասացին` առաջիկայում թե´ Մեղրու գործով, թե´ 400 մաքսանենգ այֆոնների գործով այլ զարգացումներ են սպասվում: