Սբ Սարգիսը ծնվել է Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թ.։ Կոստանդիանոս կայսերը կարգում է իշխան Կապադովկիայում։ Նա նաև հիանալի քարոզիչ էր, կառուցում էր եկեղեցիներ, օգնում աղքատներին և տարածում քրիստոնեությունը։
Ներսես Շնորհալու վարքագրության մեջ Սբ Սարգիսը Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքից եկել է Հայոց Արշակ Բ արքայի մոտ, անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի հրամանատար։
Շատերը տեսնելով նրա նվիրումն առ Աստված և Տիրոջ գործած հրաշքները, դառնում են քրիստոնյա։ Մերժում է Շապուհի պահանջը պաշտել կրակը, զոհ մատուցել և կործանում բագինը։ Նա բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։
Մ.Մաշտոցը Սբ Սարգսի մասունքները բերել է Հայք, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սբ Սարգիս 2 եկեղեցի։ Հետագայում Սբ Սարգսի եկեղեցիներ՝ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում։
Տոնի գիշերը բակերում դնում են ամաններով փոխինձ, որի վրա Սբ Սարգիսը պիտի դրոշմեր իր ձիու սմբակի, պայտի հետքը (բարիքի, երջանկության խորհրդանշան)։
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։
Մաքուր Պատմություն📖