«Իրանի շուրջ զարգացումների ամենահավանական տարբերակը համաձայնության դեպքում էլ լարվածության պահպանումն է, քանի որ Իսրայելը կարող է շարունակել գործողությունները և տարածաշրջանը պահել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում»:
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը հավանական է համարում երեք սցենար:
«Սցենար 1․ եթե կողմերը գալիս են համաձայնության, ստորագրվում է նախնական համաձայնություն։ Սցենար 2․ համաձայնություն կլինի, բայց Իսրայելը կխախտի, ինչպես եղավ Լիբանանի պարագայում, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերվեց համաձայնություն։ Իսրայելը փորձելու է տարածաշրջանը պահել կառավարելի քաոսի մեջ՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում։ Ի դեպ, սա Իսրայելի համար լավագույն լուծումն է այս պահին՝ հասարակական մոբիլիզացիա ապահովելու, տեխնոլոգիաների զարգացումը խթանելու և պաշտպանական համակարգը արդիականացնելու տեսանկյունից։ Եվ սցենար 3․ սա Իրանի դեմ նոր, այսպես ասենք, թուլացմանն ուղղված խաղ է, որտեղ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ կա խաղաղության հասնելու ճանապարհ, հետո մեկ գիշերվա մեջ փոխվում է իրավիճակը, և Իրանի նկատմամբ գործում են հարձակման նոր սցենարներ»:
🎦զրույցն ամբողջությամբ