🎙 «Իրավապահ համակարգը շարժվում է մեկ անձի քմահաճույքով․ սա քաղաքական առանփնահատուկ վարքագիծ է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանի, նրա որդիների՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանների շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացները․ ասում է՝ դրանք պետք է գնահատել ոչ միայն կոնկրետ քրեական գործերի, այլև իրավապահ համակարգի անկախության տեսանկյունից։
«Հիմարություն կլինի ժխտելը․ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ իրավապահ համակարգը մեկ անձի ձեռքում է։ Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը կարող է շարժվել մեկ անձի քմահաճույքից ելնելով։ Ակնհայտ է, որ այդ իրավապահ համակարգը տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում տարբեր անձանց նկատմամբ՝ կախված նրանից, թե նրանք քաղաքական ինչ դիրքավորում ունեն»։
Իրավագետի գնահատմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների ձերբակալություններով ուրախացող քաղաքացիները մոռանում են համակարգային ռիսկերի մասին։ Թավադյանը զգուշացնում է՝ եթե իրավապահ համակարգը սովորում է շարժվել քաղաքական հրահանգներով, ապա հետագայում նույնիսկ սովորական կենցաղային վեճերի կամ ոչ քաղաքական խնդիրների դեպքում քննիչները չեն գործելու ինքնուրույն, նորից սպասելու են «վերևներից» հրահանգի, քանի որ սովոր են։
Արսեն Թավադյանը խոսել է նաև գործող Սահմանադրությունից․ ասում է՝ իշխանության տարբեր ճյուղերը մեկ անձի ձեռքում հենց 2015-ի խմբագրության Սահմանադրությունն է հավաքել․ Մայր օրենքը նկարագրված է որպես Ժողովրդավարական փաստաթուղթ, բայց իշխանությունների ամբողջ գործիքակազմը տալիս է մեկ սուբյեկտին, ով էլ լինի այդ սուբյեկտը։
🎦զրույցն ամբողջությամբ