❗Երեկոյան Շինարարների փողոցում իրավիճակը լարվել է, քանի որ քաղաքապետարանը որոշել է սկսել այդտեղի կրպակների քանդման աշխատանքները։
📌 Նշենք, որ բնակիչներից երկուսը, որ օրերս բողոքի ակցիա էին իրականացրել, դիմել էին Վարչական դատարան, եւ այսօր ստացել են հայցի ապահովման միջոց կիրառելու երկու որոշումներ։ Դրանցով դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Շինարարների փողոցի 15/16 եւ 15/14 հասցեների անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց:
🗣 Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ըստ իրեն՝ դատարանը իրավունք չուներ վարույթ ընդունելու դիմումները։
Այս պահին քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Շինարարների փողոցում։
🔸 Շինարարների փողոցի կրպակատերերն ու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց են։ Հավաքվածները պահանջում են չքանդել կրպակները՝ նշելով, որ դրանք իրենց եկամտի միակ աղբյուրն են։ 🗣 «Մենք ունենք խանութներ, որոնք սեփական են՝ կադաստրի տված վկայականներով։ Մեզնից…