Անդրանիկ Թևանյանը Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարաքաղաքական թշնամին է․ խոստովանում է ընտանեկան թերթոնը
——
Փաշինյան Նիկոլի ընտանեկան թերթոնը խոստովանում է, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվողը մաքուր քաղաքական հետապնդում է։ 1930-ականների «Ագիտատոր-պրոպագանդիստի բլոկնոտ» պարբերականի ոճով գրված հոդվածի մեջ Անդրանիկ Թևանյանին վերաբերում է միայն լուսանկարն ու վերնագրի մեջ անվան հիշատակումը։ Սակայն այդ կերպ՝ պատմաքաղաքական կալամբուր հիշեցնող, անգրագետ պնդումներով ու եզրահանգումներով ներծված հոդվածով, բացահայտում են, որ Անդրանիկ Թևանյանը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ գաղափարական թշնամին է։
Քանի որ Նիկոլը բնույթով նեոբոլշևիկ է, ուստի իր հիմնական քաղաքական թշնամիների դեմ պայքարի մի ձև գիտի՝ ահաբեկում ու բանտարկություն։ Պարզապես, ի տարբերություն բոլշևիկների, ինքը գաղափարազուրկ, պատեհապաշտ գործիք է Արևմտյան որոշակի կառույցների ձեռքում, որը հասել է իր բարոյական մաշվածության եզրագծին։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից