⚠️ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։
Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։