Blog

  • Ո՞վ ա մեզ խաղաղություն բերել, ո՞վ ա էս երկիրը կառուցել, Նիկոլին եմ ընտրելու. քա…

    🔴 Ո՞վ ա մեզ խաղաղություն բերել, ո՞վ ա էս երկիրը կառուցել, Նիկոլին եմ ընտրելու. քաղաքացի

  • „Сильные парни“, раздававшие избирательные взятки, были задержаны.Тарон Чахоян…

    ❗️„Сильные парни“, раздававшие избирательные взятки, были задержаны.
    Тарон Чахоян

  • США со временем возьмут под контроль Ормузский пролив, — глава Минфина США Бессе…

    ⚡️США со временем возьмут под контроль Ормузский пролив, — глава Минфина США Бессент.
    Мы видим, как с каждым днем через пролив проходит все больше и больше судов, поскольку отдельные страны пока заключают сделки с Ираном.
    🚩SisMasis〽️ Подписатья в MAX

  • Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ին և Իրանին հաշտության բ…

    Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ին և Իրանին հաշտության բանակցությունների մեջ ներգրավելու գործում:
    Այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

    «Թուրքիան և Եգիպտոսը Պակիստանի հետ համատեղ ձգտում են հասնել խաղաղության և կայունության Մերձավոր Արևելքում, և մենք երախտապարտ ենք այդ երկրներին՝ կարգավորման հասնելու մեր անկեղծ ջանքերի նկատմամբ վստահության համար»,-գրել է Պակիստանի վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

    Շարիֆը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներին մարտի 29-ին Իսլամաբադում պակիստանյան կողմի հետ միասին կայացած քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը նվիրված էր Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության լիցքաթափմանը։

  • Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք …

    ⚡️Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել էին մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար, հայտարարել է ԵՄ Խորհուրդը։
  • Шок-контентАктриса и режиссер Анна Максим (Арутюнян) получила предложение руки и…

    💁🏼‍♀️Шок-контент
    Актриса и режиссер Анна Максим (Арутюнян) получила предложение руки и сердца от своего возлюбленного, на которое ответила:
    «Тысячу раз — да».
    Новостью о событии в личной жизни она поделилась на своих страницах в соцсетях и показала помолвочное кольцо.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Շոկ կոնտենտ😳😍Դերասանուհի և ռեժիսոր Աննա Մաքսիմն (Հարությունյան) իր սիրելիից ամուսնության առաջարկություն է ստացել, որին պատասխանել է.
    «Հազար անգամ՝ այո»։
    Անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձության մասին լուրով նա կիսվել է սոցցանցային իր էջերում և ցույց է տվել նշանադրության մատանին:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Հակակոռուպցիոնը հայտնում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվե ապահովելու համար ընտրակաշ…

    Հակակոռուպցիոնը հայտնում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվե ապահովելու համար ընտրակաշառքի բացահայտման մասին

    Կա 5 ձերբակալված:
    «Ուժեղ Հայաստանից» արձագանքել են այս հաղորդագրությանը՝ պնդելով, որ կոմիտեի տարածած տեսանյութի մեջ ներկայացված ձայնագրությունը մոնտաժված է:
  • «Ուժեղ Հայաստանից» հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություն…

    🔴«Ուժեղ Հայաստանից» հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը մոնտաժված է
    🔽«Ուժեղ Հայաստանը» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում, գրել է կուսակցության մամուլի խոսնակը` արձագանքելով կոմիտեի հայտարարությանը։

    «Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,–գրել է Մարիաննա Ղահրամանյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ինչպե՞ս է գյուղացու կյանքը փոպելու մթերման կայանը. Նարեկ Կարապետյան…

    Ինչպե՞ս է գյուղացու կյանքը փոպելու մթերման կայանը. Նարեկ Կարապետյան

  • Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են …

    Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝
    📍Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։
    📍Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։
    📍Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։
    Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց այստեղ խորքային հակատրամաբանություն կա, իսկ փաստերը խոսում են ամբողջությամբ հակառակ իրողության մասին։ Հերթով անցնենք։
    ❗️«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերին Ալիևն ուղիղ տեքստով հայտարարել է․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։
    ❗️Երբ մենք չենք խոսում փաստերով ապացուցված ադրբեջանական հանցանքների մասին, երբ մենք պատրաստ ենք անգամ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվել, Ադրբեջանը «դատում է» մեր հայրենակիցներին, բոլորովին անհիմն ու առանց փաստերի մեղադրում նրանց և մեր պետությանը «ֆաշիստական» լինելու մեջ։ Նույն ինքը Ալիևը անցած տարվա հունվարին ուղիղ ասել էր․ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար․․․»։
    ❗️Արցախի հայերի իրավունքներն ամրագրված են միջազգային դատարանների տարբեր որոշումներով, որոնք այս պահի դրությամբ, այո, իրագործել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը չկա։ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների հետ կապված հայցերը միջազգային դատարանները փաստացի մերժել են։ Դրա մասին տարբեր մասնագետներ բազմիցս խոսել են։ Այս հարցում ադրբեջանական կողմը ևս որևէ փաստական հիմք չունի։
    Այսինքն՝ իր «հայելային» վտանգավոր ու գերտգետ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը ուղղակի օժանդակում է Ալիևին հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին, հորինել գոյություն չունեցող իրավունքներ մեր հաշվին։ Նա հեռացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահին ցեղասպանության մասին փաստական գիրք նվիրելու համար, փոխարենը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։
    Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում։ Նրա բոլոր հայտարարությունները, քայլերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ծառայեցվում են ադրբեջանական կողմի շահերի սպասարկմանը։ Կարևորը, որ այդ ամենը արվում է «խաղաղության» և «անկախության» բառերի խեղման ճանապարհով․․․