Վերջին օրերին շատերը շտապեցին տարածել ու քննարկել տեղեկությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր մեկնել Հայաստանից, սակայն նրան թույլ չեն տվել լքել երկիրը։
Ավելին՝ ոմանք նույնիսկ սկսեցին խոսել «փախնելու» մասին։
Սակայն հիշողությունը երբեմն արժե թարմացնել։
Խոսքը նույն մարդու մասին է, որը տարիներ առաջ, հստակ իմանալով, որ Հայաստան վերադառնալուն պես իրեն սպասում են կալանավորում, քրեական հետապնդում և քաղաքական ճնշումներ, այդուհանդերձ հայտարարեց իր վերադարձի մասին և վերադարձավ Հայաստան։
Մարդը, որը գիտակցաբար վերադարձել է ազատությունից դեպի կալանքի վտանգ, դժվար թե այսօր «փախչելու» կարիք ունենա։
Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, կարելի է համաձայն չլինել նրա հետ, բայց փաստերը փաստեր են։
Երբեմն քաղաքական հակակրանքը մարդկանց ստիպում է մոռանալ նույնիսկ այն, ինչ տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ։
Եվ ցավալին այն է, որ մեր հասարակության մի մասը հաճախ ավելի հեշտ է ուրախանում մարդու դժվարությամբ, քան երկրի հաջողությամբ։
Իսկ դա արդեն ոչ միայն քաղաքականության, այլ նաև հասարակական մտածողության խնդիր է։
Հենց նաև այդ մտածողության փոփոխության, ավելի գիտակից, ավելի արդար և ավելի պահանջատեր հասարակություն ձևավորելու համար էլ շարունակվում է մեր պայքարը։
Հայաստան դաշինք