Տևական ժամանակ է` հետևում եմ քոչարյանականների ու ՀՀԿ-ականների, այդ թվում` Արմեն Աշոտյանի շուրջ տեղի ունեցող լարված փոխհրաձգություններին ու մի քանի բան եմ ուզում իմ կողմից նկատել, որոնք, վստահաբար, երկու կողմին էլ դուր չեն գա, բայց նաև հոգու խորքում գուցե ընդունեն, որ ճշմարիտ էԱյսպես.
-ՀՀԿ-ականները, փաստացի, ընկել են վատիկանյան ջրերն ու ընկել Միշիկի և միշիկականների խելքին` դառնալով նրանց հրահրած սադրանքի զոհը:
-Դաշնակցականներն էլ ընկել են ու մնացել են Քոչարյանի ջրամբարում` մոռանալով իրենց ոչ հեռավոր կոալիցիոն ելումուտը ՀՀԿ-ի արքունիք, և փաստացի տրվել են քոչարյանականների սադրանքին` հայտնվելով քոչարյանամիշիկական տուրուդմփոցի արանքում:
-Երկուսն էլ իրենց մեղքն ունեն, որովհետև Աշոտյանը, Ազատիչն ու ՀՀԿ-ականները չեն կարողանում duxov հրաժարվել իրենց հովանավորած ու այսօր իրենց փաստացի մատի վրա խաղացնող վատիկանյան մեդիամանիպուլյացիոն ֆաբրիկայից, ՀՅԴ-ի երբեմնի ընկերներն էլ չեն կարողանում տղամարդավարի դիրքորոշում հայտնել քոչարյանականների պահվածքի վերաբերյալ ու զսպել փոխհրաձգությունը:
-Ազատիչն ու Աշոտյանենք չեն կարողանում հստակ ասել, որ միշիկենց գրառումների և դեռ Սերժի թվերից ձգվող հակաքոչարյանական արշավանքների հետ իրենք կապ չունեն կամ գոնե դրանք իրենց սրտով չեն` այդպիսով լուռ աջակցություն հայտնելով վատիկանյան կլանին:
-Քոչարյանը, քոչարյանենք ու դաշնակները` միաժամանակ, չեն կարողանում ուղիղ հայտարարել, որ վատիկանյան մուտիտներին և սադրանքներին ի պատասխան` ուղիղ ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին թիրախավորող իրենց աջակիցների, քֆուրչիների, զոմբիների և տելեգրամ ալիքների հետ իրենք ոչ մի կապ չունեն, ու «ոչ կի կապ չունենալով» հանդերձ` չեն էլ փորձում զսպել նրանց, քանզի հոգու խորքում իրենք էլ են լայքում և ծափ տալիս այդ ամենին:
-Դաշնակցականներն էլ, հանուն Քոչարյանի ու նրա անվան շնորհիվ ևս 5 տարով մի քանի մանդատ կպցնելու հեռանկարով կուրացած` մոռացել են, թե նախկինում ում շնորհիվ էին էլի խորհրդարանում հայտնվել և մանդատ ու պորտֆել ստացել` իրենց քաղաքական այսրոպեական շահը ամեն ինչից վեր դասելով:
-Աշոտյանի գրառումից հասկացա, որ նա նեղսրտած է այս փոխհրաձգության մեջ դաշնակների հենց այս պասիվ, կրավորական, որոշ դեպքերում նաև իրենց դեմ արշավանքներին միացող կեցվածքից: Միևնույն ժամանակ:
-Ու այս ամենը անում են մեկ այլ ընդդիմադիր ուժի հաշվին` իրար քարկոծելու անվան տակ տվյալ ընդդիմադիր ուժին հարվածելով:
#Մի_քիչ_ազնվությունը#Չէր_խանգարի#Տղերք#Մի_մոռացեք#Ընտրություններից_հետո#Եվս_կյանք_կա