Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի, ընկալում է որպես սպառնալիք։
«Մենք Ադրբեջանին ընկալում ենք սպառնալիքի տեսանկյունից։ Նույն կերպ ենք վերաբերվում նաև Հայաստանին, թեև ավելի քիչ չափով։ Տաջիկստանում և Թուրքմենստանում նույնպես սպառնալիք ենք տեսնում։
Մենք ընդհանրապես ամեն ինչ ընկալում ենք որպես սպառնալիք։ Հիջաբը դիտարկում ենք որպես պաշտպանական խրամատ։ Ինչպե՞ս է սոցիալական հարցը վերածվում ռազմականի։ Որովհետև մենք դրա մեջ սպառնալիք ենք տեսնում։
Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է փոխենք մեր մտածելակերպը։ Սպառնալիքների վրա կենտրոնացած մոտեցումը պետք է փոխարինենք հնարավորությունների վրա հիմնված մոտեցմամբ»,- ասել է Զարիֆը։
https://cdn4.telesco.pe/file/07e2ac09c3.mp4?token=iD22_JAT-Pgr_H_cqnxkQE0NmioWpAheNBm0uuZ548aT9WNIRJwP3ERx9BUuNhatl_m_8r06vjKagIy6askSVEn1IfPsLyyXYcq5flWbHpk8KQR8UTOEhKFIafLQke279Fon1_ZQwMF0sYpBPqIAzeK_8Q2JcDpSg37OR8nzseRkByaW_Tz4Mpqis5xwnlm_MyVQKJ6a9JEdAr4_ZM4IXvMafOn1kjn5W_wVkTJc6N32CBD6PF4_0UgmXWd64u2KYlHy18BTcigP03xazPt3y5ZSLpbQmVTq-cq5DUQsIcJLpwamxGUQE9leDpDYjS1CPX0Rf0B1PgFM4sHk4Y9AZQ