🇺🇸 Ավարտվեց Մարկո Ռուբիոյի Հայաստան այցը։
📣 Կարճատև այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարեց․ «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով: Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք անում, որոնք հիմք կհանդիսանան, որ հայերն ու ամերիկացիները տնտեսական հիմքեր ունենան միասին աշխատելու»։
📣 Մենք քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն․ Արարատ Միրզոյան 🗣 Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում նոր հնարավորություններ կան՝ արհեստական բանականությանը, այլ շատ ոլորտների…