📌 «Նման տեղեկություն չունեմ»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Ադրբեջանից ինչ խումբ կամ փորձագետներ են եկել Հայաստան վերլուծություն կատարելու։
🗣 «Բայց ես այդ հարցերի մեջ ինտրիգ չէի փնտրի։ Ընկերներ ջան, մենք տարածաշրջանային կոմունիկացիա են ապաշրջափակում, հասկանո՞ւմ եք, չէ՞։ Դա գետնի վրա ինչ-որ աշխատանք է, այսինքն՝ նայել լանդշաֆտ, չգիտեմ՝ դիրք, տեղորոշում․․․ հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկակական հարցեր կան։
🔹 Ես չեմ կարող այդ տեղեկությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե վաղը պարզվի, որ հաստատվում է, դա շատ նորմալ կլինի»,- ասել է պատգամավորը։
🇦🇿🇦🇲 Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի, Նախիջևանում տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 🗣 «Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում…