Վերջին 1 ամսում ամենաշատը քննարկված հարցը դա այն էր, որ Ծառուկյանն անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ, նրա մանդատները գողացվե՞լ են, թե՞ ոչ, բայց մենք լրիվ այլ հարց ենք ցանկանում բարձրացնել նույն տրամաբանության մեջ։
Իսկ Գագիկ Ծառուկյանը ինչի՞ համար էր պայքարում 4 տոկոսի համար, որ մի հատ էլ քննարկենք, որ նա անցե՞լ է անցողիկը, թե՞ ոչ։ Այսինքն, ինչու՞ է նրա ամբողջ քարոզարշավը կազմակերպվել 4 տոկոսը մի կերպ հաղթահարելու մոտեցմամբ։ Անցողիկի մասին պետք է մտածեին օրինակ Արման Թաթոյանը, Կարգին Հայկոն ու նման տրամաչափի մարդիկ, բայց միլիարդատեր ու քաղաքական կապիտալ ունեցող Ծառուկյանը 4 տոկոսի համար չէ, որ պետք է պայքարեր։
Հիշեցնենք, որ շեմը 5 տոկոսից 4 տոկոս է իջեցվել միայն վերջերս։ Այսինքն, եթե ՔՊ-ն այդ փոփոխությունը չկատարեր ու կուսակցությունների համար շեմը մնար 5 տոկոս, ինչպես 2021-ին, անգամ այդ բանավեճը չէր լինելու ԲՀԿ-ի անցնել — չանցնելու հետ կապված։
@armgeopolitic