⚖️ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 13:30։
📣 Կարապետյանի փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը նշեց՝ անընդունելի և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, բայց ծանրաբեռնվածությունից ելնելով հետաձգվում է դրա ի վերջո լուծումը։
🗣 Դատարանի բակում հավաքվածների առաջ ելույթ ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը․ «Այսօրվա նիստը այն մասին է՝ արդյոք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, թե ոչ։ Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Այս պրոցեսի հիմնական նպատակը Կարապետյանի ու ժողովրդի շփումը խոչընդոտելն է», — հայտարարեց Կարապետյանը։
📌 Հիշեցնենք, որ երեկ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ առաջնահերթության կարգով քննելու Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
⚖️ Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: 💬 Նրա փաստաբանները դեմ արտահայտվեցին, որ լրատվամիջոցները նկարահանեն դատավարությունը։ Արմեն Գորոյանը հայտարարեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։…