🇦🇿🇦🇲 Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի, Նախիջևանում տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
🗣 «Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի», — ասել է Ադրբեջանի նախագահը։
📌 Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ նախագիծն այսօր դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային, այլև որպես էներգետիկ և ենթակառուցվածքային միջանցք։
🔹 Ալիևը պնդել է, որ իրենց մասնագետները «Հայաստանում իրականացրած ուսումնասիրության արդյունքում որոշել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման գծերի հենասյուները»։ |
azatutyun.am|
📢 Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ից այս պահին չեն մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։