Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, նախնական տվյալներով, Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե գյուղին հարվածել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռով։ Հարվածի հետևանքով զոհվել է վեց հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիք, այդ թվում՝ երեք երեխա։ Հրթիռը խոցել է ընտանիքի բնակելի տունը։
Այսօրվանից նախկին «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրը վերաբացվել է նոր անվան ներքո. քաղաքապետ «Բոլոր փաթեթները շարունակում են գործել: Բոլոր օրերի համար, որի ընթացքում համալիրը փակված է եղել, կավելացվեն փաթեթներին, և բոլոր ծառայությունները, որոնք գնել եք նախկինում, շարունակելու են մատուցվել», — հայտարարել է Երևանի քաղաքապետը:
🔹Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով 📌 «Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։
🔹Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ, հայտնում է AM իրավաբանական ընկերությունը 📌2025 թվականի հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։