«Գուցե, մենք գրավենք Խարգ կղզին, գուցե և՝ ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք։ Դա կնշանակեր, որ մենք պետք է որոշ ժամանակ այնտեղ (Խարգ կղզում) մնանք», — նշել է նախագահը։
Լրագրողի հարցին՝ կապված կղզում Իրանի պաշտպանության հետ, նա պատասխանել է, որ ամերիկյան ուժերը կարող են «շատ հեշտությամբ» գրավել կղզին։
«Չեմ կարծում, թե նրանք այնտեղ որևէ պաշտպանություն ունեն», — ասել է Դոնալդ Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համաձայնել է թույլ տալ, որ մարտի 30-ից Հորմուզի նեղուցով 20 նավթատար նավ անցնի։ Թրամփի խոսքով՝ դա կշարունակվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ «որպես հարգանքի նշան»։
«Նրանք մեզ ասել էին Պակիստանի դրոշի ներքո նավարկող 10 լցանավի մասին։ Այժմ նրանք թույլատրում են 20, և այդ 20-ն արդեն ճանապարհ են ընկել», — ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ հենց Ղալիբաֆն է լիազորել նավերի անցումը։
«Հիշո՞ւմ եք, որ ասացի, որ նրանք ինձ նվեր են անում, և բոլորն ասացին՝ «Ի՞նչ նվեր»։ Երբ նրանք լսեցին այդ մասին, արդեն լռեցին», — ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։