Արծվաշեն. Հայաստանի միակ էքսկլավը
Արծվաշենը Հայաստանի միակ էքսկլավն է, որը շրջապատված է ժամանակակից Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի համար այն անկլավ է: Ավելին՝ սա ՀՀ միակ բնակավայրն է, որը 1992 թ. օգոստոսի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ է:
🔻Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ են անկլավն ու էքսկլավը:
❗️Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։
❗️Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Արծվաշենը Հայաստանի միակ էքսկլավն է, որը շրջապատված է ժամանակակից Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի համար այն անկլավ է: Ավելին՝ սա ՀՀ միակ…