Իրանի և ԱՄՆ-ի նոր բանակցությունների ժամկետը հայտնի չէ․ Խաթիբզադե
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն, նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Ըստ Սաեդ Խաթիբզադեի՝ կողմերի միջև նախ «ըմբռնման շրջանակ» է պետք համաձայնեցնել։
«Մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելու վրա։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման և որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ, — ասել է Խաթիբզադեն՝ շարունակելով, — Մինչև շրջանակը չհամաձայնեցվի, ժամկետ չենք կարող որոշել․․․ Իրականում, զգալի առաջընթաց է գրանցվել։ Բայց հետո տեսանք մյուս կողմի առավելապաշտական մոտեցումը։ Իրանին միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնելու փորձերը կանխեցին, որ հասնենք համաձայնության»։