Blog

  • Сколько лет вашим органам? Ученые научились оценивать их биологический возрастН…

    🧬 Сколько лет вашим органам? Ученые научились оценивать их биологический возраст
    Наши органы стареют с разной скоростью — и теперь ученые предложили способ измерять эту разницу с помощью ИИ.
    Исследователи проанализировали более 25 тыс. изображений 40 типов тканей и создали «тканевые часы», которые определяют биологический возраст по микроскопической структуре ткани. Средняя погрешность — около 4,9 года.
    Метод уже проверили на группах пациентов с болезнью Альцгеймера, инсультом и болезнью Крона.
    ⚠️ Пока это не готовый анализ на «возраст органов», а исследовательская технология. Но в будущем она может помочь выявлять ускоренное старение отдельных органов и его связь с заболеваниями.
    Подробнее 👉 тут
    @newsarmenia

  • Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնա…

    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր
    https://www.youtube.com/live/txGrxPSar4Q?si=Vd81LJ4M5Nw-3mOQ

    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ասուլիսը։
    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառում․ ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել ծրագրից։
    #news #armenia #armenpress…

  • 36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախո…

    36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը
     
    Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։
    Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական և պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում և մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դեպ, ընդունվեց մեծ կոնսենսուսով. փառք ու պատիվ այդ մարդկանց։
    36 տարի հետո՝ այսօր, մենք խոսում ենք պետականության կորստի, տնտեսական փլուզման, տարածքային զիջումների, և ընդհանրապես մեր լինել-չլինելու մասին։ Խոսում ենք շատ հանգիստ, կենցաղային մի զրույցի պես։
    Ոչ մի նմանություն՝ այսօրվա և 36 տարի առաջվա «այս օրերի» միջև։ Նման է թերևս միայն անորոշությունը։ Բայց հույսով օծված անորոշությունն էապես տարբեր է անհուսության բրենդով անորոշությունից։
    Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի։ Այն պիտի ոչ թե փոխարինի անկախության հռչակագրին (դա աբսուրդ է), այլ հաշվի առնելով առկա իրողությունները՝ մշակի, պայմանական ասած, առաջիկա 36 տարվա մեր բովանդակությունը։ Պետական մտածողությունը, պատմական պատասխանատվությունը դա են պահանջում։ Եվ բարեկրթության մթնոլորտում հենց այս հարցերը պետք է գերիշխեն։ Ցավոք, ոչ քննարկողները ունենք, ոչ էլ՝ իրական բարեկրթությունը, որպես ներհանրային մթնոլորտ։
    Խոսքը ռազմավարական հայեցակարգի մասին է, որ կսահմանի մեր պետական և ազգային նպատակները, խնդիրները, Հայաստանի և հայկական աշխարհի համակեցության կանոնները, ինքներս մեր մասին և հարևանների մասին պատկերացումները՝ տնտեսական մոդելների, դաշնակիցների մասին նոր ընկալումներով։ Հենց սա պետք է լիներ մեր պետական մտքի բանավեճի՝ բարեկրթության սահմաններում քննարկման առարկան։
    Պատերազմից ու ծանր պարտությունից հետո պետությունների վերականգնումը քաոտիկ չի լինում։ Պետությունները վերականգնվում են հետպատերազմյան վերականգնման լուրջ ծրագրերով։
    Իմ պատկերացրած պետական, ազգային ստրատեգիական փաստաթղթի ծնունդը ունի երկու խոշոր խոչընդոտ։
    1.     Ո՞վ պետք է դա ընդունի։ Այս Աժ-ն չունի այդ հանրային կշիռը։ Եվ չկա որևէ այլ՝ հեղինակություն վայելող ձևաչափ։
    2.     Այն պետք է ընդունվի ներքին համերաշխության մթնոլորտում։
    Ի վերջո մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ այս տարածաշրջանում հայկական տարածքները և հայ բնակչության թիվը վերջին 100 տարում անդադար նվազում են։ Սա է մեր մասին ամենախոսուն փաստը։ Մենք պետք է ունենանք խիզախություն և գրագիտություն՝ հասկանալու պատճառները և գտնելու այս ընթացքը կասեցնելու քայլերը։
    Կանե՞նք, կունենա՞նք. ես չգիտեմ։
    Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին, որն անցել ենք միասին, բոլորովս։ Այդ 36 տարվա ուրացումը մեծագույն սխալ է, սխալ է նաև դրա իդեալականացումը։
    36 տարի առաջ քաղաքական և առաջադիմական միտքը հիմնականում ԱԺ-ում էր։ Այսօր՝ հիմնականում բանտում կամ տնային կալանքի մեջ։ Կամ՝ անզորությունից փակված ինքն իր մեջ, որը բանտից քիչ է տարբերվում։ Այս անառողջ ձևով մտնել Հայաստանի կյանքի հաջորդ փուլ՝ նշանակում է դատապարտվել ինքնավերացման։ Ու այս ընթացքի մեջ որևէ բարեկրթություն չկա։ Այսօր պիտի գտնվեն այն ուժերը, այն ձևաչափերը, որոնք կնախաձեռնեն այդ քննարկումը, կբացեն նոր քաղաքական մտքի ընթացքը։ Սա, մեծ հաշվով, ինքնապաշտպանական խնդիր է, և այդ հանրային  խոսակցությունը միայն կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման ներքին, իրական երաշխավորը։  
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ
     

  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/live/5EM8SHAJL4M?si=ds2riWIAGNYw7JKkԱԺ նիս…

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այս աշնանը հանդիպել Հյուսիսային Կորեայի առ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այս աշնանը հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին և վերսկսել Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։
  • В Россельхознадзоре прокомментировали ограничения на импорт товаров из Армении -…

    В Россельхознадзоре прокомментировали ограничения на импорт товаров из Армении — Новости 19.08.2026 | Verelq News
    https://verelq.am/ru/node/176581

    В Россельхознадзоре прокомментировали ограничения на импорт товаров из Армении

    РФ ждет от Армении отчет о санитарных проверках и четкий план по соблюдению требований ЕАЭС, сообщили «Известиям» в Россельхознадзоре.

  • «Ռոսսելխոսնադզոր»-ը Հայաստանից ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների …

    «Ռոսսելխոսնադզոր»-ը Հայաստանից ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքների, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի տրամադրում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  «Известия»-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից՝ պատասխանելով Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման կամ մեղմման հնարավոր ժամկետների մասին հարցին։
    ««Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ»,-նշել են գերատեսչությունից։
  • В России ждут от Армении план по соблюдению требований ЕАЭС«Россельхознадзор ожи…

    В России ждут от Армении план по соблюдению требований ЕАЭС
    «Россельхознадзор ожидает от армянской стороны результаты расследования и информацию о принятых мерах, а также алгоритм действий, предложенный армянской стороной по соблюдению ветеринарных и фитосанитарных требований ЕАЭС», — заявили “Известиям” в Россельхознадзоре.
    Подписывайтесь на @arkanewsagency

  • В офисе вице-премьера Армении Мгера Григоряна рассказали о текущей стадии реализ…

    В офисе вице-премьера Армении Мгера Григоряна рассказали о текущей стадии реализации проекта TRIPP. В ответ на запрос редакции там пояснили, что сейчас ведутся необходимые исследования, расчёты и изыскания, в том числе касающиеся железнодорожной инфраструктуры. Окончательные параметры маршрута, стоимость проекта и технические характеристики станут известны по завершении этих работ. Предварительная версия исследования, как ожидается, будет готова в ближайшее время. Редакция также направила ряд вопросов о дальнейших шагах по проекту в аппарат премьер-министра.