📌 Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիների համար վայր է, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունը և նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին (…) իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։
📌 Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ, Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն ՀՀ իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին։
[Արցախի ազգային ժողով]
Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը