🇷🇺 «Ռոսսելխոզնադզոր»֊ի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ. դրանց պատճառները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»֊ի ղեկավար Սերգեյ Դանկվերտ
🗣️ Դանկվերտը նշել է, որ Հայաստանում շատ ֆերմերներ կան, սակայն «բացակայում է արդյունավետ համագործակցությունը և ներքին վերահսկողությունը. արտադրանքը հավաքվում է հսկայական խմբաքանակներով, ինչն անհնար է դարձնում սահմանին յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ֆիզիկապես ստուգումը»:
📌 Ըստ նրա` վերահսկողությունը պետք է սկսվի արտադրության փուլից, այլ ոչ թե մաքսատանը:
📣 «Սահմանափակումները չեն սահմանվում ինքնաբերաբար, այլ խախտումների վերաբերյալ կուտակված տվյալների հիման վրա:
Ամենից հաճախ արգելափակվում են կոնկրետ գործարաններ, բայց եթե խնդիրը համակարգային է, ապա գործում են միջկառավարական ծառայությունները», — նշել է «Ռոսսելխոզնադզոր»֊ի ղեկավարը։ |
1lurer.am|