◾️ Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի մահից 5 ամիս անց՝ այսօր, նրա մարմինը հողին հանձնեցին փակ դագաղով։
🔻 Նուբարաշենի գերեզմանատանը տեղի ունեցած հուղարկավորության արարողությանը ներկա էր մոտ 40 հոգի՝ նրա ընկերները, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։
🔻 Թեև ՀՀ-ն աղջկա հարազատներին պարբերաբար դիմում էր ուղարկել նրա մարմինը Չեչնիա տեղափոխելու հարցով, սական այս ընթացքում որևէ արձագանք չի ստացվել, ուստի՝ հուղարկավորությունն իրականացվել է ՀՀ-ում պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։
📌 Հիշեցնենք՝ Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): |factor.am|
Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է Հայաստանում պետական միջոցներով: Թե երբ, պետք է որոշի քննիչը: