🚫 Նոր կեղծիք Հայաստանի դեմ
Թուրքական ու ադրբեջանական քարոզչական հարթակները տարածում են կեղծ լուր, թե իբր ՀՀ-ում ընդունվելու է «իսլամը պաշտպանող օրինագիծ»՝ որը կսահմանափակի խոսքի ազատությունը, կպարտադրի իսլամի ուսուցում դպրոցներում և աղոթքի սենյակների կառուցում հանրային վայրերում։
🔴 Նման օրինագիծ գոյություն չունի։
🔹 Լուրը տարածվել է Ulusal թուրքական կայքի և դրա հետ կապվող ազգայնական շրջանակների կողմից:
🔹 «Հեղինակը» կեղծ է, լուսանկարը՝ ԱԲ-ով գեներացված deepfake։
🔹 Նյութը համակարգված տարածվել է նաև X-ում ու ադրբեջանական կայքերում։