🎨⭐️🇦🇲 Իսկական հայ, իրական արվեստագետ, պատերազմի մասնակից➡️Երբ կարդում ես Ավետիսի պես «կերպարների» մասին լուրերը, չես կարողանում հավատալ, որ մենք ունեցել ենք այլ ժամանակներ և այլ հերոսներ, ովքեր իրենց մեջ մարմնավորում էին հայի, արվեստագետի ու զինվորի լավագույն հատկանիշները:
🔴 2026 թվականին լրանում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից
Մկրտիչ Սեդրակյանի ծննդյան 104-ամյակը:
🔴 Սեդրակյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը ներառում է բազմաֆիգուր կոմպոզիցիաներ՝ նվիրված ժողովրդի հերոսական պայքարին ինչպես անցյալում, այնպես էլ անկախության ձեռքբերման շրջանում:
🔴 Սեդրակյանը ծնվել է Վաղարշապատում 1922 թվականին: 1938-1941 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
🔴 Քութայիսիի կրտսեր հրամանատարական դասընթացներն ավարտելուց հետո, 10-րդ առանձին հրաձգային բրիգադի կազմում, 1942-1943 թվականներին մարտնչել է գերմանական զորքերի դեմ Մոզդոկում և Տուապսեում, այնուհետև միացել 18-րդ բանակի զորքերին, կես տարի կռվել «Մալայա զեմլյայի» և Նովորոսիյսկի ազատագրման համար, մասնակցել ֆաշիստական զավթիչներից Ղրիմի, Կերչի, Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի և Յալթայի ազատագրմանը:
🔴 Հետապնդելով թշնամուն Բելառուսական ռազմաճակատի մարտիկների հետ միասին Գեորգի Ժուկովի գլխավորությամբ նա հասել է մինչև Բեռլին:
✝ 1946 թվականին, պարգևատրված շքանշաններով ու մեդալներով, Սեդրակյանը վերադարձել է հայրենի Էջմիածին:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք