Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռի խոցումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները նախօրեին հայտարարեցին, որ Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։ Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը:
🟨 Երևանը՝ Wizz Air-ի բորտային ամսագրում։ ▫️Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Wizz Air ավիաընկերության բորտային ամսագրում ապրիլից հուլիս ամիսներին Երևանը կներկայացվի որպես կյանքով լի, դինամիկ և գրավիչ քաղաք։ ▫️Ամսագիրը բացահայտում է մայրաքաղաքի յուրահատուկ հմայքը՝ ընդգծելով նրա ջերմ և հյուրընկալ մարդկանց, բաց ու ընկերասեր մթնոլորտը, ինչպես նաև հարուստ ու բազմաշերտ մշակույթը։ Երևանի քաղաքապետարան
‼️Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է 🔽«Փաստ»-ը գրում է. Փոքր կուսակցությունների առանձին մասնակցությունը կարող է ծառայել գործող իշխանության շահերին։ ⚡️2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։ 🔴Այս ընտրություններում առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց մասնակցության բարձր մակարդակն է այն գործոնը, որը կարող է խոչընդոտել գործող իշխանության վերարտադրմանը։ Նշվում է, որ ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ միայն ընտրություններին մասնակցելն է, այլև ընտրողներին մոբիլիզացնելը։ 🔥Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել իրական մրցակցություն և նվազեցնել իշխանության վերարտադրման հավանականությունը։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք