‼️ Մխչյանի դպրոցի միջադեպի սպիտակ զանգվածը թմրամիջոց չի եղել: Լրագրողներին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
🗣 «Իրավապահ համակարգը փորձաքննության արդյունքում պարզել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք: Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց: Ոչ մի վտանգավոր բան չի եղել: Իհարկե, իրադարձությունը բացասական է, այսինքն՝ ոչ մեկը չի անդրադառնում իրավիճակին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չէ: Իրավիճակն անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով»,- ասաց նախարարը: |news.am|
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել և ազատվել աշխատանքից։