Գյումրու սրտում գտնվող և զբոսաշրջային ամենամեծ հետաքրքրություն ունեցող մշակութային կառույցներից մեկի՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի՝ շարունակ դատարկ մնացած պատկերասրահի ձեղնահարկը վերածվելու է համայնքային արվեստի լաբորատորիայի (Community Art Lab): Տարածքը նախատեսվում է դարձնել ստեղծարար կենտրոն, մշակութային փոխանակման հարթակ և քաղաքի արվեստագետների հանդիպման վայր։ Նախագծի ավարտից հետո պատկերասրահի՝ նախկինում լքված հատվածը կվերածվի քաղաքի համար ամբողջությամբ կահավորված ստեղծարար ենթակառուցվածքի։ aravot.am | @aravot #strongertogether #EuropeanUnion #EuropeanUnionInArmenia #Gyumri #M4EG #UNDP
🔹Արևմուտքի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը, այս մասին Եվրասիայի անվտանգության ճարտարապետությանը նվիրված միջոցառման ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 📌«Եվրասիայում Արևմուտքը որպես իր հակառակորդներ է նշանակել Ռուսաստանին, Չինաստանին և այլ երկրներին»,- նշել է նա:
🇮🇷«Մինաբ 168» բանակցային խմբի ղեկավար Ղալիբաֆը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին նշանակել է իրանական բանակցային խմբի պաշտոնական ներկայացուցիչ։
🇬🇧Մեծ Բրիտանիայի հակառուսական նոր պատժամիջոցների պատճառը Ռուսաստանի գործողություններն են ուկրաինացի երեխաների եւ Հայաստանի դեմ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը (Foreign, Commonwealth and Development Office) մայիսի 11-ին հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան բացահայտում եւ հակազդում է Ռուսաստանի չարամիտ գործունեությանը բոլոր ոլորտներում՝ սկսած ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսման եւ ռազմականացման համակարգված արշավից մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու վերջին փորձերը»: 📌 Ըստ բրիտանական գերատեսչության հաղորդագրության՝ իրենք պատժամիջոցներ են կիրառել 85 անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ուկրաինացի երեխաների՝ Ուկրաինայից հարկադիր դուրսբերման, գաղափարական մշակման ու ռազմականացման մեջ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր ղեկավարում են Ռուսաստանի տեղեկատվական պատերազմները: 🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ