Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ համապետական ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի առթիվ։
Ռոբերտա Մեցոլան այդ կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
Ռոբերտա Մեցոլան այդ կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար»,- գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահը։
Հայատսանում հունիսի 7-ին կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։