Ի՞նչ անել, ի՞նչ լուծումներ գտնել, և ի՞նչ դիվանագիտական գործիքակազմ կիրառել, երբ ունենք «բոբո» հարևաններ և երբ խախտվել է նախկին անվտանգային համակարգը։ Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=bZ4umsonR5w&t=1213s
🇹🇷🇪🇺Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության մասով 2025 թ.-ի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում։ 📌Միաժամանակ, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ համայնքին։ […] Ատելության խոսքը և ատելության հանցագործությունները շարունակվել են, որոնց հիմնական թիրախներն են եղել սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները։ 🗣 «Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներն արգելվել են 2025 թվականի ապրիլին։ Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը ներգրավված պետական պաշտոնյաների վերաքննիչ դատավարության վերաբերյալ դատական գործն ավարտվել է 2025 թվականի փետրվարին, սակայն Դինքի ընտանիքը բողոքարկել է որոշումը՝ «անավարտ քննության և քրեական հետապնդման» հիմքով»,- ասվում է զեկույցում։ |factor.am| 🔗Կարդալ ավելին
🇦🇲Впервые с 90-х российская пшеница пошла в Армению транзитом через Азербайджан. Помимо казахстанской пшеницы, по железной дороге через территорию Азербайджана в Армению теперь отправилась и пшеница российского происхождения. То есть не только из Казахстана, но и из РФ впервые с начала 90-х годов что-либо импортируется в Армению по железной дороге через территорию Азербайджана. Это и есть мир. Это и есть движение вперед. Рубен Рубинян
🔴Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար ոչ մի լումա չի ծախսվել. խոսնակ
«ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- գրել է Մարիաննա Ղահրամանյանը։
🔴Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել: ♦️15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը։