🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։
🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։
🔻 Առաքելությունը պետք է գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որ երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։
📌 ԵՄ երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են որոշումը, ակնկալվում է՝ վերջնական հաստատումը կլինի հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտգործնախարարների նիստում: |azatutyun.am|
🔗 Կարդալ ավելին
ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել ընտրություններին ընդառաջ սպասվող սպառնալիքներին: