Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ բրիտանական զինված ուժերը իրականացրել են նավթատար լցանավի կալանման գործողություն, որն, ըստ նրա, կապված էր, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» հետ և փորձում էր անցնել Լա Մանշի նեղուցով։
«Այս հաջողված գործողությունը հերթական հարվածն է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում է նրանց, ովքեր ֆինանսավորում են Պուտինի պատերազմը Ուկրաինայում, որ մենք թույլ չենք տա նրանց թաքնվել», — հայտարարել է նա։