Blog

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 6 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւԺԵՐԻ ԿՈՂՄԻՑՀունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտ…

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 6 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ
    Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
    Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
    Մասնավորապես՝
    1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
    Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
    2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
    Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
    3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
    Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
    4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
    Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
    5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
    Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։
    Ուստի մենք հայտարարում ենք.
    Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
    Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
    Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
    Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
    Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։
    14 հունիսի 2026 թ.,
    Երևան

  • 3 ընտրատեղամասում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ա…

    🔹3 ընտրատեղամասում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը
  • 6 կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին ԿԸՀ–ի դիմաց…

    6 կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին ԿԸՀ–ի դիմաց

  • Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավե…

    🗳 Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
    📌 Հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների շրջանում։

  • Լարված իրավիճակ` նիստերի դահլիճում. ԲՀԿ անդամները բոյկոտեցին ու դուրս եկան ԲՀԿ-ի…

    📌Լարված իրավիճակ` նիստերի դահլիճում. ԲՀԿ անդամները բոյկոտեցին ու դուրս եկան
    ⚡️ԲՀԿ-ի 3 լիազոր ներկայացուցիչները լքեցին ԿԸՀ նիստերի դահլիճը։

  • Լարված իրավիճակ՝ ԿԸՀ-ում. «Կոռեկտ պահեք ձեզ», «Դարձել եք ձեր ղեկավարի կամակատարը…

    Լարված իրավիճակ՝ ԿԸՀ-ում. «Կոռեկտ պահեք ձեզ», «Դարձել եք ձեր ղեկավարի կամակատարը, մենք գնում ենք»
    📱 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Итоги голосования остаются прежними: ЦИКПредседатель ЦИК Армении Ваагн Овакимян…

    🇦🇲🗳 Итоги голосования остаются прежними: ЦИК
    Председатель ЦИК Армении Ваагн Овакимян заявил, что признание недействительными результатов голосования на трех избирательных участках не влияет на общие итоги выборов.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • ԿԸՀ-ն որոշում է՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստմա…

    🗣ԿԸՀ-ն որոշում է՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։
    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան
  • Фактически Никол Пашинян и его команда прямо сейчас руками ЦИК занимаются изнаси…

    Фактически Никол Пашинян и его команда прямо сейчас руками ЦИК занимаются изнасилованием конституции и избирательного кодекса.
    Вдумайтесь ЦИК не рассматривает решение суда по перевыборам.
    Зачем вообще надо было проводить выборы ?
    Никол Эрдоганыч тупо делегетимизирует выборы в стране .
    Это какой то психоневрологический диспансер , не власть.
    ❗️📰📰📰 ЦИК тупо и с нарушением и закона и конституции принимает решения о выборах, объявляя о том, что мол аннулированые голоса “Процветающей Армении” не влияют на исход выборов. Это просто нелегитимный цирк.

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
    Նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
    ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»: