Blog

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունի…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունիսի 19-ին Սահմանադրական դատարանում մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։
    «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
    Նա հայտնել է, որ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
  • Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճա…

    Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից:
    Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ:
    🔻 Դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավվել է որպես երրորդ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Գլխավոր դատախազության վրա։
    Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:

    Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ

    Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի…

  • Представитель блока «Сильная Армения» Арам Вардеванян 19 июня обратился в Консти…

    Представитель блока «Сильная Армения» Арам Вардеванян 19 июня обратился в Конституционный суд с заявлением о признании недействительными результатов выборов в Национальное Собрание 7 июня.
    Об этом на своей странице в Facebook написала пресс-секретарь блока «Сильная Армения», кандидат в депутаты Марианна Гахраманян.
    Она заявила, что альянс требует признать недействительным решение № 258-А Центральной избирательной комиссии Республики Армения от 14 июня 2026 года «О результатах выборов в Национальное собрание 7 июня 2026 года» и признать результаты выборов недействительными или назначить второй тур выборов.

  • Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզ…

    Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է։ ԱԺՄ կուսակցության հայտարարությունը
    Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը որքան հեռու է եղել իր ցանկալի արդյունքից։
    Ընդդիմադիր առաջատար 3 ուժերից գոնե երկուսը մասնակցել են համապետական ընտրություններին թե՛ որպես իշխանություն, թե՛ որպես ընդդիմություն, հետևաբար լավ ծանոթ էին այդ պրոցեսներին։ Թվում էր, թե այդ ուժերը, առանձին-առանձին գնալով ընտրությունների, զուգահեռաբար կկազմակերպեին նաև միասնական գաղափարախոսությամբ ընդհանուր ճակատ՝ ներգրավելով բազմաբևեռ քաղաքական ուժեր, կստեղծեին միասնական մարմիններ՝ վերահսկելու ընտրությունները, քննարկելու բոլոր հնարավոր տարբերակները և պատրաստ լինելու դրանց (ԱԺՄ-ն իր առաջարկն ընդդիմադիր ուժերին ներկայացրել է դեռևս 2025թ․ նոյեմբերին https://www.facebook.com/share/p/1C7CQjmF1A/
    Այդ ամենը տեղի չունեցավ։ Ընդդիմությունն այս ընտրություններին վերաբերվեց որպես սովորական ընտրություններ։ Մինչդեռ պետք էր հստակ գիտակցել, որ սա սովորական ընտրական գործընթաց չէր, այս ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։
    Իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ տեղի ունեցած լայնածավալ բռնաճնշումները, ձերբակալությունները, անօրինական այլ գործողությունները վկայում էին այն մասին, որ գործող իշխանությունները հեռու էին ընտրությունների միջոցով վերարտադրվելու հնարավորությունից (իշխանությունն ուներ առավելագույնը 35-37% ձայն)։ Դրա վառ վկայությունն էր նաև ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանի հապշտապ հայտարարությունն իրենց «հաղթանակի» մասին, երբ դեռևս քվեաթերթիկների չնչին մասի արդյունքներն էին հայտնի։ Դա պարզապես հայտարարություն չէր, դա մոբիլիզացիայի կոչ էր իր թիմակիցներին, ինչպես նաև հրաման էր համապատասխան մարմիններին՝ գնալ մինչև վերջ և ապահովել իշխանության հաղթանակը։ Դա նաև այդ ամենի պատասխանատվությունն իր վրա վերցնելու հայտարարություն էր։
    Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել, սկսել պայքար, փոխարենը հայտնվել էին շփոթմունքի մեջ։ Նման իրավիճակում ժամանակը շատ մեծ դեր է կատարում, և այդ քայլը կարող էր էապես ազդել հետագա իրադարձությունների վրա։ Ցավոք, այդ ժամանակը բաց թողնվեց։
    Այժմ գտնում ենք, որ անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է։ Արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում։
    Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Դեմ քաղաքացիների մեջ կան հարյուրհազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իրենց գաղափարների ու նպատակների համար։ Դա հույս ու ոգևորություն է ներշնչում, որ փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են։
    ԱԺՄ կուսակցությունը, ինչպես իր գործունեության ողջ ընթացքում, շարունակելու է պայքարել իր գաղափարների և այն խնդիրների համար, որոնք դրված են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև, մինչև Հայաստանում կձևավորվի իշխանություն, որն իր վրա կվերցնի այդ գաղափարների ու խնդիրների իրականացումը։
    Ազգային ընդհանուր նպատակների ու խնդիրների կողքին այս պահին առաջնահերթ խնդիրներն են․
    1․ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների ազատագրումը։
    2․ Արցախահայության վերադարձն իր բնօրրան ու անվտանգության ապահովումը։
    3․ Դրսից թելադրվող ամոթալի հանրաքվեի ու սահմանադրական փոփոխությունների կանխումը։
    4․ Անկլավների ու Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցերի փակումը։
    5․ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակումն ու պետության ներսում իրավունքի և ազատության հաստատումը։
    6. Բոլոր ջանքերի գործադրումը, որպեսզի Հայաստանը չդառնա Արևմուտք-Ռուսաստան դիմակայության թատերաբեմ։
    ԱԺՄ կուսակցության նախագահ
    Վազգեն Մանուկյան
    19․06․2026 թ․

  • Первая ласточка? Мэрия Еревана даёт месяц Царукяну на возврат землиИсточники «Ж…

    Первая ласточка? Мэрия Еревана даёт месяц Царукяну на возврат земли
    Источники «Жоховурд» сообщают: компания Multi Wellness, связанная с лидером ППА, получила уведомление о расторжении договора застройки.
    Мэр требует освободить участок и здание в течение 30 дней.
    Напомним, Тигран Авинян ещё до выборов обещал разобраться с «делами Царукяна». Теперь, после завершения избирательных процессов, в мэрии начали ревизию ранее заключённых соглашений. По слухам, это лишь первый эпизод — пересмотр ждёт и другие контракты.
    Подписаться на Анив Армения

  • Получение ВНЖ в Армении полностью перейдет на онлайн с 1 ноября 2026 годаПрием з…

    Получение ВНЖ в Армении полностью перейдет на онлайн с 1 ноября 2026 года

    Прием заявлений на ВНЖ через EarlyOne и migration.e-gov.am будет прекращен, сообщает Служба миграции и гражданства МВД РА.
    Подписывайтесь на @arkanewsagency

  • Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյ…

    Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Рубен Акопян задержан в рамках уголовного производства, расследуемого в СКБывший…

    Рубен Акопян задержан в рамках уголовного производства, расследуемого в СК
    Бывший депутат НС РА Рубен Акопян задержан в рамках уголовного производства, расследуемого в Следственном комитете.
    Напомним, что ранее Рубен Акопян сообщил, что его пришли задержать: «В данный момент пришли меня задерживать. Кровожадный предатель нации продолжает свои подлости. Эй ты, чудовище, всё равно ты ответишь за то, что ради сохранения своей власти обезглавил Арцах и тысячи солдат…Запомни…».
    @rusyerevantoday
    ❗️Сегодня утром правоохранительные органы пришли к нам домой, чтобы задержать моего отца, сообщила дочь Рубена Акопяна @rusyerevantoday