Ինֆինիտո՝ նորարարական ֆունգիցիդ ձեր առողջ և առատ բերքի համարՎճարովի բովանդակությունԻնֆինիտոն BAYER ընկերության նորարարական համակարգային ֆունգիցիդ է, որն ունի օոմիցետների դասի սնկերի դեմ պայքարելու եզակի մեխանիզմ: Այն արդյունավետորեն ոչնչացնում է բջջի խիտինային ծածկույթը և բջջապատը: Հարկ է նշել, որ Ինֆինիտոյից բացի ազդեցության նման մեխանիզմը բնորոշ չէ որևէ այլ ֆունգիցիդին:
Ինֆինիտոյի բաղադրանյութ ֆլուոպիկոլիդը պատկանում է նոր քիմիական դասին և պայքարում է պաթոգենների դեմ զարգացման բոլոր փուլերում: Բացի դրանից, Ինֆինիտոն ունի տրանսլամինար ազդեցության հատկություն, որի արդյունքում նյութը ներթափանցում է հյուսվածքի մեջ և տեղաշարժվում միջբջջային տարածություններում:
📌 Ինֆինիտոն կարող եք օգտագործել բանջարային այնպիսի մշակաբույսերի մեջ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, սոխը և կաղամբը: Պատրաստուկը հատկապես արդյունավետ է հետևյալ հիվանդությունների դեպքում՝ ֆիտոֆտորա, ալտերնարիոզ, ալրացող և պերոնոսպորոզ: