#89 Կարեն Թոխատյան. Հայկական լեռների հնագույն արվեստը. Ժայռապատկերներ.
Ժայռապատկերները մարդկության ամենահին մշակութային հետքերից են։ Դրանք քարերի և ժայռերի վրա փորագրված կամ նկարագրված պատկերներ են, որոնք ստեղծվել են հազարավոր տարիներ առաջ։ Այս պատկերներում կարելի է տեսնել որսի տեսարաններ, կենդանիներ, մարդկանց, աստղային նշաններ և տարբեր խորհրդանշաններ։
Ժայռապատկերները ոչ միայն արվեստի վաղ ձև են, այլև կարևոր աղբյուր են հնագետների և պատմաբանների համար, քանի որ դրանք պատմում են հին մարդկանց կյանքի, հավատալիքների և աշխարհի ընկալման մասին։
Հայաստանի տարածքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահայտնիները գտնվում են Գեղամա լեռներում, Ուխտասարում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքի շրջակայքում։ Դրանց մեծ մասը ստեղծվել է մ.թ.ա. IV–I հազարամյակներում։ Այս պատկերներում հաճախ հանդիպում են որսորդական տեսարաններ, արեգակի նշաններ, կենդանիներ՝ այծեր, եղջերուներ, ինչպես նաև ծիսական պարեր հիշեցնող պատկերներ։
Ժայռապատկերները հաճախ դիտվում են որպես հին աշխարհի հաղորդակցության ձև․ դրանց միջոցով մարդիկ փոխանցում էին տեղեկություն, հիշողություն և հավատալիքներ հաջորդ սերունդներին։ Այդ պատճառով ժայռապատկերները կարելի է համարել մարդկության մշակութային հիշողության ամենահին «արխիվներից» մեկը։
Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխատյանի հետ:
▶️ Դիտել🎙