Փաշինյանը իրավունք կունենար խոսելու իր լեգիտիմ ու ընտրված լինելուց, եթե 2018-ին գար ու ասեր, ժողովուրդ ջան, գալիս եմ, որ Արցախը հանձնեմ, քանի որ այդպես եմ տեսնում Հայաստանի անկախությունը։ Կամ 2021-ի հունիսին գար ու ասեր, այն ինչ մնացել է Արցախից, գալիս եմ դա էլ հանձնեմ, մի տեսակ ներվայնացրիք, 44 օր կռվեցիք, Արցախից ինչ-որ բան մնաց, ավելին՝ հայերը գնացին հետ իրենց տները, դրա համար իմ ներվերի վրա ազդող ու պայքարող ժողովուրդ, ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի մաս ու նենց անեմ, որ Արցախում էլ հայ չապրի, հուսամ՝ այդ ժամանակ Ալիևն ինձնից գոհ կմնա։ Կամ էլ գոնե 2025-ին գար ու ասեր, միամիտ ժողովուրդ, ես Ալիևի ուղիղ հրահանգով առաջնորդվող մարդ եմ ու խաղաղության/ինքնիշխանության/անկախության կեղծ լոզունգների ներքո պայքարում եմ հայոց պետության կազմաքանդման համար, անում եմ դա անասելի ագրեսիայով ու ֆանտաստիկ, հանդուգն ու ցինիկ խրախճանքով։ Մինչև հիմա չե՞ք հասկացել։ Այ տենց, որ ասեր ու ընտրվեր, կարող էր հանգիստ ասել՝ ես լեգիտիմ եմ, լեգիտիմ կոլաբորանտ․․․